Գիտնականներն առաջարկել են օգտագործել գլոբալ տաքացում առաջացնող Էներգիան. AsiaOne

Armenpress 15:55, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մանդիի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողներն սկսել են ջերմաԷլեկտրական նյութի մշակում, որը թույլ Է տալիս շրջակա միջավայրի ջերմությունը կերպափոխել ԷլեկտրաԷներգիայի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է AsiaOne հրատարակության հաղորդագրության մեջ:

«Տեխնոլոգիան գործում Է Զեեբեկի Էֆեկտի (ջերմաԷլեկտրական Էֆեկտ – ծանոթ. խմբ.) սկզբունքով, որի դեպքում Էլեկտրականություն Է արտադրվում երկու նյութերի կցվանքում ջերմաստիճանների տարբերության պատճառով»,- բացատրել Է համալսարանի պրոֆեսոր Աջայ Սոնին:

Մշակման մանրամասնությունները չեն նշվում, բայց հետազոտողներին հաջողվել Է բազմախոստում արդյունքների հասնել փորձարկումների ընթացքում, նշված Է հոդվածում: Ինչպես գրել Է հրատարակությունը, աշխարհում արտադրվող Էներգիայի շուրջ 70 տոկոսը կորչում Է գոյացող ջերմության տեսքով, ինչը գլոբալ տաքացման գլխավոր գործոններից մեկն Է: Այդ առնչությամբ վերջին տարիներին հրատապ Է դառնում այն տեխնոլոգիաների մշակումը, որոնք ունակ են շրջակա միջավայրի ջերմությունը փոխարկելու ԷլեկտրաԷներգիայի: Նման մշակումներով են զբաղվում, օրինակ, Volkswagen-ը, Volvo-ն, Ford-ը եւ BMW -ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am