Սարդ-մարդը լքում Է Marvel-ի կինոաշխարհը

Armenpress 15:53, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marvel կինոընկերության նախագահ Քեւին Ֆայգին այլեւս հանդես չի գա որպես Սարդ-մարդու մասին պատմող ֆիլմի պրոդյուսեր, որովհետեւ չի կարողացել ֆինանսական համաձայնության գալ Sony Pictures ստուդիայի հետ, որը նկարահանել Է ֆրանշիզայի հերթական մասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline-ը:

«Մենք հիասթափված ենք, բայց հարգում ենք Disney-ի այն որոշումը, որ Ֆայգին չի կարող մնալ «Սարդ-մարդի» հաջորդ մարտաֆիլմի առաջատար պրոդյուսերը: Մենք հուսով ենք, որ նրանք ապագայում կփոխեն կարծիքը, բայց այժմ դա հնարավոր չԷ: Քեւինն արտակարգ մարդ Է, եւ մենք շնորհակալ ենք նրա օգնության եւ ղեկավարման համար, գնահատում ենք այն ուղին, որը նա մեզ օգնեց անցնել, բայց այժմ այն ինքներս կշարունակենք»,-հայտարարել Է Sony Pictures-ի ներկայացուցիչը:

Հրատարակության աղբյուրը պարզաբանել Է, որ տարաձայնություններն սկսվել են փողի պատճառով: Disney-ում ցանկանում Էին, որ Սարդ-մարդու մասին ապագա ֆիլմերը Sony-ն եւ Marvel-ը ֆինանսավորեն հավասարապես, եւ շահույթը բաժանեն նույն ձեւով:

Սակայն Sony-ում չեն ցանկացել կիսել իրենց ամենաընդգրկուն ֆրանշիզայի դրամամուտքերը՝ առաջարկելով պահպանել նախկին պայմանավորվածությունները, որոնց համաձայն, Disney-ին բաժին Է ընկնում հասույթի հինգ տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am