Քիանու Ռիվզը եւ Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում

Armenpress 12:34, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասաններ Քիանու Ռիվզը եւ Քերի-Էնն Մոսը գլխավոր դերերը կկատարեն «Մատրիցա» գիտաֆանտաստիկ կինոսագայի չորրորդ մասում: Այդ մասին օգոստոսի 20-ին հայտնել Է «Ուորեն Բրազերս» ստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ Թոբի Էմերիխը, որի խոսքը մեջբերում Է Variety հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ որպես կինոսագայի նոր մասի ռեժիսոր հանդես կգա Լանա (սեռը փոխելուց առաջ՝ Լարի) Վաչովսկին: Նա նաեւ մասնակցել Է ֆիլմաշարի շարունակման համար սցենար գրելուն, նրա հետ միասին դրա վրա աշխատել են սցենարիստներ Ալեքսանդր Հեմոնը եւ Դեւիդ Միտչելը: «Մենք անսահման ուրախ ենք, որ կվերադարձնենք «Մատրիցան» Լանայի հետ միասին,-հանդեսը մեջբերում Է Էմերիխի խոսքը: Հանդեսի տվյալներով՝ նոր ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբին:

Ռեժիսորներ Էնդի եւ Լարի Վաչովսկիների «Մատրիցա» գիտաֆանտաստիկ եռերգության առաջին մասը վարձույթ Է դուրս եկել 1999 թվականին: Ժապավենն արժանացել Է չորս «Օսկար» մրցանակի: Հետագայում ֆիլմի սյուժետային գիծը շարունակվել Է «Մատրիցա: Վերաբեռնում» եւ Մատրիցա: Հեղափոխություն» նոր մասերով: Երկու ֆիլմերն Էլ թողարկվել են 2003 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am