Ռոնալդուն «փորձում է չմտածել» կարիերան ավարտելու մասին

Armenpress 11:47, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ հստակ չգիտի, թե երբ կավարտի կարիերան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Goal.com-ը, այս մասին Ռոնալդուն հայտնել է պորտուգալական TVI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ներկա պահին ես փորձում եմ չմտածել այդ մասին։ Հնարավոր է, որ հաջորդ տարի ավարտեմ կարիերաս, բայց և կարող եմ խաղալ մինչև 40-41 տարեկանը։ Ես չգիտեմ։ Միշտ ասել եմ, որ գլխավորը պահը վայելելն է։ Դա գերազանց նվեր է, և ես շարունակելու եմ վայելել այս ամենը»,- ասել է Ռոնալդուն:

Պորտուգալացի հարձակվողը 2018 թ. ամռանը «Յուվենտուս» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից: Հավաքականի կազմում Ռոնալդուն դարձել է Եվրոպայի չեմպիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am