ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերլուծություններն ու գնահատումը

Armenpress 11:30, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Սույն հրապարակմամբ ՀՀ քննչական կոմիտեին ներկայացնում է Կոմիտեի  ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող թիվ 69104218 քրեական գործով (հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ) 2019թ. օգոստոսի 7-ին ստացված համալիր փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերլուծությանն ու գնահատմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am