Կանադայում արջը հոշոտել Է ֆրանսիացի կոմպոզիտորին

Armenpress 10:02, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժուլիեն Գոտիեն զոհվել Է Կանադայում արջի հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է France Musique-ը: 44-ամյա Գոտիեն ուղեկցուհու հետ ճամփորդում Էր «Canoë-camping dans le grand nord canadien, sons, photos... et violoncelle!» («Կանոեով ճանապարհորդություն կանադական մեծ հյուսիսով, հնչյուններ, ֆոտո… եւ թավջութակ») մշակութային նախագծի շրջանակներում:

Օգոստոսի լույս 15-ի գիշերն արջը հարձակվել Է կոմպոզիտորի վրա, երբ նա քնած Էր վրանում: Կենդանին ճանկել Է Գոտիեի պարանոցից եւ քարշ տվել անտառ: Երաժշտի մարմինը հայտնաբերվել Է հաջորդ օրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am