Թրամփը պապիկ Է դարձել տասներորդ անգամ

Armenpress 18:02, 20 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տասներորդ անգամ պապիկ Է դարձել. նրա որդու՝ Էրիկի ընտանիքում դուստր Է ծնվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ապրիլին Թրամփի որդին հայտնել Էր, որ ինքը եւ իր կինը՝ Լարան, երեխայի են սպասում, որը պետք Է լույս աշխարհ գա օգոստոսին:«Լարա Թրամփը եւ ես ուրախ ենք Կարոլինա Դորոթի Թրամփին ողջունել այս աշխարհում: Մենք արդեն սիրում ենք քեզ»,- գրել Է Էրիկ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:2017 թվականի սեպտեմբերին զույգն ունեցել Էր առաջին փոքրիկը, որին տվել են Էրիկ Լյուք անունը: Նաեւ Սպիտակ տան ղեկավարը հինգ թոռ ունի Դոնալդ Թրամփ-կրտսեր որդուց եւ երեքը՝ դուստրից՝ Իվանկայից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am