ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրն անհամբերությամբ սպասում է առաջիկա խաղերին

Armenpress 16:58, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրն ափսոսանք է հայտնել, որ չի մասնակցել հավաքականի նախորդ երկու հանդիպումներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Չալըշըրը գրել է «Ինսթագրամ»-ի իր էջում:

«Ափսոսում եմ, որ բաց եմ թողել ազգային հավաքականի նախորդ երկու հանդիպումները: Այդ խաղերի օրերը համընկան իմ հարսանիքի հետ: Հուսով եմ, որ շուտով կրկին հնարավորություն կստանամ կրելու ազգային ընտրանու մարզաշապիկը»,- գրել է Չալըշըրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am