Տղամարդու հուզական արձագանքը նվեր ստացած շնիկին գերել Է Համացանցը. տեսագրություն

Armenpress 16:49, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորովի տղամարդը որդուց փոքրիկ փափկամազ նվեր Է ստանում եւ «մարում հիացմունքից», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կադրերում երեւում Է, թե ինչպես են տղամարդուն տալիս տուփը, որտեղ նստած Է գերմանական գամփռի ձագուկը: Տեսնելով փափկամազիկին՝ տղամարդը չի կարողանում զսպել հույզերը, ամուր իրեն Է սեղմում ձագին եւ լալիս: Սանիկի նոր տերը գրկում Է նրան, համբուրում եւ ամեն կերպ ցույց տալիս իր սերը: Նաեւ տեսագրության մեջ լսվում Է, թե ինչպես Է տղամարդը հեռախոսով խոսում որդու հետ, որն ասում Է, թե սիրում Է նրան: Հավելենք, որ մի քանի օրում տեսագրությունը հավաքել Է ավելի քան կես միլիոն դիտում եւ հարյուրավոր հիացական մեկնաբանություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am