Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդը պատանդ Է վերցրել ավտոբուսի ուղեւորներին. Globo

Armenpress 16:42, 20 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված տղամարդը ավտոբուսի ուղեւորների Է պատանդ վերցրել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտնել Է Globo հեռուստաալիքը:Նրա տվյալներով՝ ավտոբուսի վրա հարձակումը տեղի Է ունեցել վաղ առավոտյան 13 կիլոմետր երկարությամբ Ռիո-Նիտերոյ կամրջին: Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, ավտոբուսի գրավման պահին դրանում եղել Է 17 մարդ, որոնցից վեցն արդեն ազատ են արձակված: Նախնական տեղեկատվության համաձայն, հարձակվողը ռազմական ոստիկանության սպա Է: Հանցագործը զինված Է ատրճանակով եւ Էլեկտրաշոկերով, ինչպես նաեւ ունի բենզինով լցված կանիստր:Իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ժամանել են միջադեպի վայր, բանակցություններ են վարում տղամարդու հետ, որն սպառնում Է «բենզին լցնել ավտոբուսի» վրա եւ հրկիզել այն: Հեռուստաալիքը չի ճշտում, թե հարձակվողն առաջադրել Է արդյոք որեւիցե պահանջ: Միջադեպի վայրում են գտնվում հատուկ նշանակության ուժեր եւ շտապօգնության բրիգադներ: Կամրջի վրա երթեւեկությունը երկու կողմից փակված Է, առաջացել Է հսկայական խցանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am