Թրամփն ԱՄՆ-ի նախագահ կմնա եւս մեկ ժամկետով. Զարիֆ

Armenpress 15:48, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավականին մեծ Է այն բանի հավանականությունը, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի աթոռը կպահպանի եւս չորս տարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Շվեդիայում ապրող հայրենակիցների հետ հանդիպմանը:

«Թրամփի նոր հաղթանակի հավանականությունը մեծ Է,-Զարիֆի խոսքը մեջբերում Է Tabnak գործակալությունը:-Դատելով ըստ ամենայնի, նրա տնտեսական քաղաքականությունն ԱՄՆ-ին օգուտ չի բերի երկարաժամկետ հեռանկարում: Այդուամենայնիվ, այն բանի հավանականությունը, որ Թրամփը եւս չորս տարի կձանձրացնի աշխարհին, բավականին մեծ Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am