«Հրե ամպերի» բացառիկ լուսանկարներ ԱՄՆ-ում՝ անտառային հրդեհից վեր

Armenpress 15:44, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հրապարակել Է «հրե ամպերի» հազվագյուտ լուսանկարներ, որոնք գոյացել են Williams Flats-ի անտառային հրդեհից վեր՝ Վաշինգտոնի նահանգի արեւելքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Դրանք այսպես կոչված պիրոկոմուլյատիվ ամպեր են, որոնք սովորաբար գոյանում են այնտեղ, որտեղ մոլեգնում են ընդգրկուն եւ երկարատեւ հրդեհներ, ինչպես նաեւ հրաբուխների վերեւում: «Այդ ամպերի լուսանկարները հազվագյուտ են: Հատկապես նկարված այդ ռակուրսով»,- ասում Է NASA-ի առաջատար օդերեւութաբան Դեւիդ Փիտերսոնը:

Լուսանկարներն արել են NASA-ի օդերեւութաբանները Douglas DC-8 ինքնաթիռից, որտեղ գտնվում Է NASA-ի թեւավոր լաբորատորիան: Ինքնաթիռն անցել Է «հրե ամպերի» միջով, լուսանկարներն արվել են օգոստոսի 8-ի երեկոյան տեղական ժամանակով մոտավորապես 20:00-ին՝ 9 կիլոմետր բարձրությունից, հաղորդել Է NASA-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am