Նիկոլ Փաշինյանը Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին նշանակել է վարչապետի խորհրդական

Armenpress 15:34, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին նշանակեց վարչապետի խորհրդական:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և համատեղ լուսանկար հրապարակել:

«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- գրել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Ղուկասյանին իր խորհրդական նշանակելու մտադրության մասին հայտնել էր Կալավան այցելությունից հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am