1000х90.jpg (78 KB)

Ութ մարզում 18 նախակրթարան կբացվի

Armenpress 15:07, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ութ մարզում մինչև սեպտեմբերի 1-ը 18 նախակրթարան կբացվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կրթության բարելավման ծրագրի շրջանակում ամեն տարի իրականացրել ենք սա: Նախորդ տարի 17-ն ենք բացել: Դրանք հիմնանորոգված են, ներսի գույքը լրիվ նոր է, և մինչև սեպտեմբերի 1-ը ամբողջությամբ կահավորված կլինեն»,- ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նորոգված նախակրթարաններում, դպրոցներում ու մանկապարտեզներում պետք է լինի նոր գույք:

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ թվային տվյալներին՝ հայտնելով, որ այս պահին 3-6 տարեկան երեխաների 38%-ն է հաճախում նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Այժմ նախարարությունը նախադպրոցական կրթության մասին օրենքի նախագիծն է պատրաստում և մշակում նախադպրոցական ուսումնական հաստատությունների նոր մոդելներ, որոնք առաջարկելու է համայնքներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am