Ղրղզստանի գլխավոր դատախազությունն Աթամբաեւին կասկածում Է ապօրինի հարստացման մեջ

Armenpress 13:25, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Գլխավոր դատախազությունը մինչդատական վարույթ Է սկսել հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ՝ ապօրինի հարստացման փաստով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գերատեսչության՝ օգոստոսի 20-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Սկսվել Է մինչդատական վարույթ նախկին նախագահի ապօրինի հարստացման փաստով»,- նշել Է դատախազությունը: Գլխավոր հսկողական գերատեսչության տեղեկություններով՝ այս պահին «հետաքննության ընթացքում Աթամբաեւի եւ նրա մերձավոր հարազատների ունեցվածքի 120 օբյեկտների վրա կալանք Է դրված»: Աթամբաեւը ձերբակալվել Է օգոստոսի 8-ին Չույի մարզի Քոյ Թաշ գյուղի իր կեցավայրում իրականացված հատուկ գործողության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am