Մահացել Է «դանիական IKEA»-ի հիմնադիր միլիարդատեր Լարս Լարսենը

Armenpress 12:31, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայում 71 տարեկան հասակում մահացել Է միլիարդատեր Լարս Լարսենը՝ տան համար խանութների Jysk ցանցի հիմնադիրը: Նա մահացել Է Սիլկեբորգի իր տանը՝ ընտանիքի շրջապատում, Forbes-ին հավաստել են ընկերության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մահվանից երկու ամիս առաջ Լարսենը հեռացել Է իր ընկերությունում ղեկավարի պաշտոնից, քանի որ նրա մոտ լյարդի քաղցկեղ Էին ախտորոշել:

1979 թվականին Լարսենը բացել Է առաջին խանութը, արագորեն ստեղծել ցանց, եւ այժմ Jysk-ն ավելի քան 2700 խանութ ունի 52 երկրում, որոնցում ընդհանուր առմամբ աշխատում Է 23 հազար մարդ:

Գերմանիայում եւ Ավստրիայում ցանցի խանութներն աշխատում են DՊnisches Bettenlager բրենդի ներքո: Բացի Jysk մանրավաճառ ցանցից, գործարարին Lars Larsen Group-ի միջոցով պատկանում Էին կահույքի այլ ձեռնարկություններ, սուշի-բարեր եւ հյուրանոցներ: Forbes-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը հասել Է 4,4 միլիարդ դոլարի, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am