Տեսչական մարմինը լորերի ապօրինի որսի դեպք է հայտնաբերել

Armenpress 11:51, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն օրերս Արմավիրի մարզում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, քաղաքացիներ Ա.Ս.-ն և Ա.Ս.-ն մինչև որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել են երկու որսորդական հրացաններ, որոնք առգրավվել են։  Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ: Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am