Ինդոնեզիայում 258 կալանավոր Է փախել բանտից զանգվածային բողոքների ընթացքում

Armenpress 11:43, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի արեւելքի Արեւմտյան Պապուայի նահանգում բանտից 258 կալանավոր Է փախուստի դիմել զանգվածային բողոքների ալիքին: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է երկրի ուղղիչ հիմնարկությունների վարչության ղեկավարի մամուլի քարտուղար Ադե Կուսմանտոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետական հիմարկությունների հրկիզումից հետո (ցուցարարները) գնացել են դեպի բանտի շենքը: Նրանք քարեր են նետել՝ կալանավորներին հրահրելով փախուստի»,- մեջբերում Է անում Reuters գործակալությունը Կուսմանտոյի հայտարարությունից: Նրա խոսքով՝ 258 բանտարկյալների հաջողվել Է փախչել, նրանցից ոմանց բռնել են: Կուսմանտոն հավելել Է, որ բողոքավորների հարձակման հետեւանքով վիրավորվել Է պատժական հիմարկության պահակային զինվորներից մեկը:

Օգոստոսի 19-ին բողոքի զանգածային ակցիաների ընթացքում ցուցարարները փակել են քաղաքի հիմնական փողոցները՝ դադարեցնելով տրանսպորտի երթեւեկությունը: Ըստ Ինդոնեզիայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ ցուցարարները հրկիզել են տեղական օրենսդիր խորհրդի շենքը եւ մի քանի ավտոմեքենա: Իրավակարգի ուժերը կատարում են պատահարի հանգամանքների հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am