Galaxy Note 10-ի նախնական պատվերների թիվը Հարավային Կորեայում գերազանցել Է 1 միլիոնը

Armenpress 11:36, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 1 մլն հարավկորեացիներ Samsung Electronics ընկերության Galaxy Note 10-ի նախնական պատվեր են ձեւակերպել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է օգոստոսի 20-ին կորպորացիայի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Samsung Electronics-ի տվյալներով՝ օգոստոսի 9-ից երեք առաջատար բջջային օպերատորներ երկրում սկսել են ընդունել նոր առաջատար սմարթֆոնի նախնական պատվերներ, որի վաճառքների մեկնարկը նշանակված Է օգոստոսի 23-ին: «Հարավային Կորեայում Galaxy Note 10-ի նախնական պատվերների թիվը գերազանցել Է 1 միլիոնը, իսկ դրանց ընդհանուր թվաքանակը հասել Է 1,3 միլիոնի, ինչն արդեն կրկնակի ավելի Է, քան նախորդ՝ Note 9 մոդելինը, որը թողարկվել Է 2018 թվականին»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

6,3 դյույմ Էկրանով Note 10-ի արժեքը Հարավային Կորեայում կազմում Է 1,2 մլն վոն (1025 դոլար), իսկ 6,8 դյույմ դիսփլեյով մոդելինը՝ 1,5 մլն վոն (1250 դոլար): Սա Samsung սմարթֆոնի երկրորդ մոդելն Է, որն ապահովում Է տվյալների արագ հաղորդման 5G նոր ստանդարտը: Երկրում դրանից օգտվում Է արդեն ավելի քան 2 մլն բաժանորդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am