1000х90.jpg (78 KB)

Ծեծ և խուլիգանություն Երևանում․ կան բերման ենթարկվածներ

Armenpress 10:39, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 19-ին, ժամը 3-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լուկաշինի փողոցի տներից մեկում իրեն ծեծում են:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ոստիկանության Մաշտոցի բաժնի և պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները նշված վայրում պարզել են, որ 4 քաղաքացու միջև անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Երևանի 36-ամյա մի բնակիչ ձեռքերով հարվածներ է հասցրել մի կնոջ:

Դեպքի վայրից երկու քաղաքացի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այդ ընթացքում նրանք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հնչեցրել են հայհոյանքներ և կոպիտ կերպ խախտել հասարակական կարգը:

Ոստիկանության բաժնում բերման ենթարկվածներից մեկը շարունակել է հակաօրինական վարքագիծ դրսևորել, հարվածել է աշխատասենյակի պատուհանին, կոտրել այն և վնասել ձեռքը: Նշանակվել են փորձաքննություններ:Նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am