Հոնկոնգի կառավարությունը հարթակ Է ստեղծում ճգնաժամի կարգավորման շուրջ երկխոսության համար

Armenpress 09:58, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի կառավարությունը հարթակ Է ստեղծելու բնակչության բոլոր խավերի հետ երկխոսության համար՝ նպատակ ունենալով ներքաղաքական ներկայիս ճգնաժամից ելք գտնելու ուղիների որոնումը, որը պայմանավորված Է արտահանձնման վերաբերյալ օրենքն առաջ մղելու փորձերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին լրագրողներին հայտարարել Է տեղական վարչակազմի ղեկավար Քերի Լամը:

«Մենք հուսով ենք, որ այդ հարթակը կլինի բաց, շիտակ ու կներգրավի բնակչության՝ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բոլոր խավերին»,- նշել Է նա:

Դրա հետ մեկտեղ Լամը դեմ Է արտահայտվել անկարգություների ընթացքում ոստիկանության գործողությունները հետաքննելու համար առանձին անկախ հանձնաժողովի ստեղծմանը, ինչը պահանջում են ցուցարարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am