Իսրայելի վարչապետի կինն ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել իրեն պատշաճ չբարևելու համար

Armenpress 20:03, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, Կիևի ճանապարհին ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել, քանի որ «օդանավի հրամանատարը նրան պատշաճ կերպով չի ողջունել ինքնաթիռ նստելիս»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իսրայելական  vesty.co կայքին,  Սառա Նեթանյահուն վեր է կացել իր նստատեղից և ցանկացել է այդ մասին տեղեկացնել օդաչուներին, սակայն նրան թույլ չեն տվել մտնել օդաչուների համար նախատեսված խցիկ, ինչն ավելի բարկացրել տիկնոջը:

Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավի հրամանատարը կրկին ստիպված է եղել ողջունել Նեթանյահուին՝ Կիևում վայրէջքից 45 րոպե առաջ:

Կառավարության ղեկավարի աշխատասենյակում տեղեկությունը որակել են որպես թյուրիմացություն, որն անմիջապես հարթվել է:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել էր Ուկրաինա իր այցի նպատակի մասին: Նրա խոսքով՝ ինքը մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծումը, ինչպես նաև կենսաթոշակային համաձայնագիրը:

Վերջին 20 տարում սա Նեթանյահուի առաջին այցն էր Իսրայել: Նախատեսվում է, որ օգոստոսի 20-ի առավոտյան Իսրայելի վարչապետը կվերադառնա հայրենիք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am