Վրաստանում հայտնի ադրբեջանցի հասարակական գործիչը հիացած է ՀՀ դեսպանի գործունեությամբ

Armenpress 19:22, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում հայտնի հասարակական գործիչ, ակտիվիստ, լրագրող և սոցիոլոգ Սամիրա Բայրամովան իր ֆեյսբուքի էջով այսօր կիսվել է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած տեսանյութով, որտեղ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել էր Սադախլոյի անցակետ և անցակետի ղեկավարի հետ քննարկել նախօրեին առաջացած երկար հերթին առնչվող հարցեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայրամովան  կատարել է հետևյալ գրառումն ադրբեջաներեն լեզվով․ 

«Վրաստանում Հայաստանի դեսպանն է 

Ես իսկապես նախանձում եմ այս դեսպանին, ով գիշեր-ցերեկ չի քնում, ծառայություն է կատարում։ Ցանկացած տեղ, որտեղ խնդիր է առաջանում, միանգամից դեպքի վայր է գնում և լուծում։

Իրականում, պաշտոնյան այսպիսին պետք է լինի։

Ուզում եք կանգնեք ասեք՝ ծախված եմ, իմ արյունի [ադրբեջանցու] փոխարեն այլ արյուն է հոսում, չգիտեմ էլ ինչ նմանատիպ բաներ, բայց իրականությունը և ճշմարտությունը սա է»։ 

Սամիրա Բայրամովան ծնունդով Վրաստանի Մառնեուլիի շրջանից է և ծավալում է ակտիվ հասարակական և լրագրողական գործունեություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am