Ոստիկանությունը պարզաբանել է ակտիվիստ Գեղամ Ադյանին վերաբերյալ լուրերը

Armenpress 19:09, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ակտիվիստ Գեղամ Ադյանին վերաբերյալ լուրերի առնչությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունում նշվում է.

«Այսօր NEWS.am-ում հոդված է հրապարակվել «Ակտիվիստ Գեղամ Ադյանը տեղափոխվել է հիվանդանոց» վերտառությամբ: Դրանում մասնավորապես ասված է, որ «Ակտիվիստ Գեղամ Ադյանը Արաբկիր ոստիկանության մոտից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ»: 

Հոդվածում նաև նշված է, որ իրենք զրուցել են բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Արտակ Մանուկյանի հետ: Տեղակալն ասել է, որ թեև Գեղամ Ադյանը հայտարարում է, թե իրեն խփել են, սակայն ըստ ախտորոշման` նրա մոտ նևրոտիկ ռեակցիա է, սրտի ռիթմի խանգարում: Նրա վիճակը գնահատվում է բավարար»,- նշում են ոստիկանությունից և հավելում, որ բաժնում նրա ինքնազգացողությունը վատացել է, ոստիկանության աշխատակիցները շտապօգնություն են կանչել, և նա տեղափոխվել է հիվանդանոց:

Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, թե ըստ Ադյանի հայտարարության՝ «կարմիրբերետավորներն» են բերելիս իրեն ծեծի ենթարկել:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, հանգամանքները պարզվում են»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am