Եվրամիությունն իր երկրներն Էլ ավելի շատ միավորելու ունակ քաղաքականության կարիք ունի. Մերկել

Armenpress 16:52, 19 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն այնպիսի քաղաքականության կարիք ունի, որը կարողանա Էլ ավելի շատ միավորել նրա կազմի մեջ մտնող երկրները: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Շոպրոն քաղաքում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հրավիրած մամուլի ասուլիսում: Այն հեռարձակել Է Die Welt հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք այնպիսի քաղաքականության կարիք ունենք, որը կարողանա ավելի ուժեղ միավորել Եվրամիության երկրները, որպեսզի մենք ավելի մրցունակ դառնանք»,- ասել Է Մերկելը: Կանցլերը նշել Է, որ «ԵՄ-ի առջեւ բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am