ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Armenpress 16:55, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, տեղում պարզվել է, որ մեկ անձ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն պարզելու քաղաքացու առողջական վիճակը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում:

Այսօր Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5 ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am