Չինական CCTV-7-ը Հայաստանի մասին պատմող ճանաչողական հաղորդաշար է պատրաստել

Armenpress 16:46, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մասին ճանաչողական հաղորդաշար պատրաստելու նպատակով հունիսի 13-22-ը Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության 7-րդ հեռուստաալիքի (CCTV-7) «Հայրենիք» հաղորդաշարի նկարահանող խմբի անդամները երկրորդ այցն են կատարել Հայաստան (առաջին այցը` 2018թ. դեկտեմբերի 12-18-ին):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսին թողարկված 2 հաղորդումներից առաջինը նվիրված է հայկական խոհանոցին, իսկ երկրորդը՝ մշակութային վայրերին: 

Հաղորդումները հասանելի են հետևյալ հղումներով՝

https://bit.ly/2KF3vdL 

https://bit.ly/33Ib3E7 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am