Մաասը եւ Լավրովը կքննարկեն Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը

Armenpress 15:10, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կքննարկի Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցերը, Սիրիայի իրադրությունը եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ադեբարը:

«Արտաքին գործերի նախարար Մաասն օգոստոսի 21-ին կուղեւորվի Մոսկվա, որտեղ քաղաքական բանակցություններ կվարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,-հայտարարել Է Ադեբարը, հավելելով, որ «խոսքը վերաբերում Է Ուկրաինային, Սիրիային եւ սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողությանը»: Ադեբարի խոսքով՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը կարեւոր Է մնում Բեռլինի համար, «այցի նպատակն այդ երկխոսության խորացումն Է»: Մոսկվայում իր գտնվելու երկրորդ օրը՝ օգոստոսի 22-ին, Մաասը մտադիր Է հանդիպում անցկացնել քաղաքացիական ակտիվիստների եւ երիտասարդության հետ, հավելել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am