1000х90.jpg (78 KB)

Ավելի քան ութ հազար մարդ Է տարհանվել Կանարյան կղզիներում մոլեգնող բնական հրդեհների պատճառով

Armenpress 12:18, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան ութ հազար մարդ Է տարհանվել իսպանական Գրան-Կանարիա կղզում օգոստոսի 17-ին սկսված բնական հրդեհի պատճառով, կղզի, որը խոշորագույններից մեկն Է Կանարյան արշիպելագում եւ ժողովրդականություն Է վայելում զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է տարածաշրջանի կառավարության կայքում: Ավելի վաղ հաղորդվել Է հինգ հազար մարդու տարհանման մասին:

Ինչպես հայտարարել Է կանարյան կղզիների ղեկավար Անխել Վիկտոր Տորեսը, որի խոսքը մեջբերվում Է հայտարարության մեջ, Գրան-Կանարիա կղզին կրակը շարունակում Է մոլեգնել՝ «չենթարկվելով զսպման կամ հսկողության»: Տորեսի տվյալներով՝ բռնկման տարածությունը հասել Է արդեն 3400 հեկտարի: Կրակի տարածումը հանգեցրել Է 20 ճանապարհների փակմանը տարածաշրջանում, որտեղ մոլեգնում Է կրակը: Իրադրությունը բարդանում Է սաստիկ քամու պատճառով:

Կանարյան կղզիների իշխանությունների հայտարարության համաձայն, լույս օգոստոսի 19-ի գիշերը կրակի մարման համար ուղարկվել Է 400 մարդ, օգոստոսի 19-ի առավոտյան աշխատանքներում գործի կդրվի արդեն 700 մարդ: Նրանց կմիանա 17 միավոր ավիատեխնիկա, ներառյալ 4 հիդրոինքնաթիռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am