Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Արարատ Միրզոյան

Armenpress 11:29, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում գտնվող Չինարի գյուղն այլևս չի կարող ռմբակոծվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»,- գրել է Միրզոյանը:

ՀՀ զինված ուժերը կարողացել են առաջխաղացում գրանցել Տավուշի մարզի հյուսիսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am