Իրանի իշխանությունները չգիտեն՝ ինչպես բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Armenpress 10:28, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն Է հայտնել, որ Իրանը ձգտում Է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց այդ երկրի իշխանությունները չգիտեն՝ ինչպես բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ: Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը օգոստոսի 18-ին հայտարարել Է լրագրողներին Նյու Ջերսիի նահանգից Վաշինգտոն մեկնելուց առաջ:

«Նրանք շատ են ցանկանում համաձայնագիր կնքել, բայց պարզապես չգիտեն՝ ինչպես սկսել, որովհետեւ շատ հպարտ ժողովուրդ են, ես նրանց հասկանում եմ»,- ասել Է նա: «Եթե դուք նկատել եք, նրանք չԷին զավթում մեր նավերը, նրանք զավթում Էին այլ նավեր, բայց մերը՝ ոչ, եւ ավելի լավ կլինի, որ նրանք դա չանեն»,- նշել Է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը Իրանը համեմատել Է ԿԺԴՀ-ի հետ եւ ասել, որ Վաշինգտոնի հետ գործարք կնքելու դեպքում այդ երկիրը կկարողանա հասնել զգալի տնտեսական հաջողությունների: «Իրանը եւս հսկայական ներուժ ունի, եւ մենք կարող ենք արդյունքի հասնել շատ արագ, բայց նրանք չգիտեն՝ ինչպես սկսել»,- հայտարարել Է նա: «Նրանք հպարտ ժողովուրդ են, բայց նրանց տնտեսությունը փլուզվում Է»,- հավելել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am