ԱՄՆ-ի նախագահը հավաստել Է Տայվանին 8 մլրդ դոլարի F-16-երի վաճառքի գործարքը

Armenpress 09:57, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ հավանություն Է տվել Տայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին՝ չնայած Չինաստանի կողմից բողոքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա 8 միլիարդ դոլար Է: Դա մեծ փող Է, բազմաթիվ աշխատատեղեր»,- պարզաբանել Է ԱՄՆ-ի նախագահը:

Թրամփը նշել Է, որ այդ համաձայնագիրը դեռ պետք Է հաստատի Սենատը, բայց ինքն արդեն դրան հավանություն Է տվել: Նա նաեւ վստահություն Է հայտնել, որ Տայվանի իշխանությունները պատասխանատվությամբ կմոտենան ամերիկյան կործանիչների կիրառմանը, «այլապես, հավանաբար, մենք դրանք չԷինք վաճառի», հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am