Վեդի քաղաքի տներից մեկի բակում այրվել է 35 հակ անասնակեր

Armenpress 16:26, 17 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 16-ին, ժամը 17:24-ին  ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքում Նելսոն Ստեփանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել է 35 հակ անասնակեր:                                                                                                                                           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am