Գողություններ կատարած քաղաքացին բերման է ենթարկվել

Armenpress 15:20, 17 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արարատի բաժնի և ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի Արարատի դասակի ծառայողները ստացված տվյալներն համատեղ իրացնելիս, ուժեղացված ծառայության շրջանակներում, օգոստոսի 16-ին Արարատի բաժանմունք են բերման ենթարկել 26-ամյա մի քաղաքացու՝ իր «ՎԱԶ 2121» մեքենայով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժամը 20.30-ի սահմաններում Արարատ գյուղի՝ դեպի ՈԿՖ բանավանի կամուրջ տանող ճանապարհի կողքի ձմերուկի դաշտից կատարել է գողություն:

Պարզվել է նաև, որ ժամը 20-ի սահմաններում Երևան-Երասխ մայրուղու Արարատ գյուղի տարածքում գտնվող ձմերուկի դաշտից նա գաղտնի քաղել, հավաքել և տեղափոխել է դաշտի գլխամաս մոտ 150 կգ. ձմերուկ, որոնք իր կամքից անկախ հանգամանքներում չի հասցրել գողանալ, քանի որ բռնվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am