1000х90.jpg (78 KB)

Անակնկալներ սպասվում են. Ալեքսանդր Եսայանը՝ Հայաստան Օբամայի հնարավոր այցի մասին

Armenpress 14:06, 17 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն արդեն 4 ամիս  բանակցում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը:

«Այս պահին այս առումով ավելին չենք կարող ասել, սակայն կասեմ, որ անակնկալներ սպասվում են»,- շեշտեց Եսայանը:

«WCIT 2019» համաժողովը տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 6-9-նն ընկած ժամանակահատվածում: Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ: ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը: «WCIT 2019»-ը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիների ձեռնարկությունների միությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am