Ջիգարխանյանին հիվանդանոցից դուրս կգրեն հաջորդ շաբաթ

Armenpress 17:58, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին կարող են հիվանդանոցից դուրս կգրել հաջորդ շաբաթվա սկզբին. 83-ամյա արտիստն իրեն լավ Է զգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը:

«Խոստացել են երկուշաբթի-երեքշաբթի առավոտյան դուրս գրել նրան: Նա պարզապես բուժընթացներ Է անցնում, ոչ մի բարդ բան չկա: Վիրահատությունները, որոնց մասին գրում են, չկան, նա իրեն լավ Է զգում, ես նրա հետ խոսել եմ»,-ասել Է Սողոմոնյանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն Էր հայտնվել, որ արտիստը սրտի վիրահատության Է ենթարկվել: Ջիգարխանյանը Մոսկվայում հոսպիատալացվել Է օգոստոսի 15-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am