Գրենլանդիան չի վաճառվում. իշխանություններ

Armenpress 17:12, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 12-ին հայտարարել Է, որ կղզին պատաստ Է բիզնես վարել ԱՄՆ-ի հետ, բայց այն չի վաճառվում: Գերատեսչությունն այս կերպ Է մեկնաբանել Գրենլանդիան՝ Դանիայի Թագավորության կազմում գործող ինքնավարությունը, գնելու հարցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրվածության մասին տեղեկատվությունը:

«Մենք պատրաստ ենք բիզնես վարելուն, բայց մենք չենք վաճառվում»,- Reuters գործակալությունը մեջբերում Է Գրենլանդիայի ԱԳ նախարար Անե Լոնե Բագերից ստացված մեկնաբանությունը:

Դանիայի քաղաքական գործիչները Գրենլանդիայի գնման նկատմամբ Թրամփի հետաքրքրվածությունը գնահատել են որպես անճշմարտանման կատակ:

Ինչպես ավելի հայտնել Է The Wall Street Journal-ը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Նա արդեն քննարկել Է այդ հնարավորությունն իր խորհրդականների հետ, եւ նույնիսկ Սպիտակ տան իրավախորհրդատուին ցուցում Է տվել կատարելու նախագծի իրավական փորձաքննություն:

Հրատարակության աղբյուրների տեղեկատվությամբ՝ մի քանի խորհրդականներ հավանություն են տվել Թրամփի՝ «տնտեսապես նպատակահարմար» պլանին, սական Սպիտակ տանը շատերը համոզված են, որ նախագահի հետաքրքրությունն այդ տարածքի նակատմամբ շուտով կանցնի: Թերթը հիշեցնում Է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախագահ Հարրի Թրումենը Դանիային 100 միլիոն դոլար Է առաջարկել Գրենլանդիայի համար: Նաեւ Պետական դեպարտամենտը 1867 թվականին ուսումնասիրել Է կղզին գնելու հեռանկարը: Գրենլանդիան Երկրագնդի խոշորագույն կղզին Է, որը գտնվում Է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս - արեւելքում: Այն Դանիայի ինքնավար տարածքն Է: Գրենլանդիայի մեծ մասը ծածկված Է սառույցով: Կղզին ունի շուրջ 56 հազար բնակիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am