«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները հայտնի կդառնան օգոստոսի 17-ին

Armenpress 16:01, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն օգոստոսի 17-ին կհրապարակի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ համաժողովին կմասնակցի գերմանական «Սիմենս» ընկերության կայուն զարգացման և քաղաքների գծով ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը, Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին և հեղինակավոր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am