Պորտուգալիայում ձերբակալվել Է աշխարհի խոշորագույն զինավաճառը

Armenpress 11:32, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ Պորտուգալիայի Էվորայի օկրուգում կալանավորել են բելգիացի զինավաճառ Ժակ Մեսիեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտնել Է Le Soir թերթի կայքը՝ վկայակոչելով դաշնային ոստիկանությունը:

Մեսիեն 2017 թվականին դատապարտվել Էր 2006 – 2009 թվականներին Լիբիային, Չադին, Պակիստանին եւ Իրանին զենքի, զինամթերքի, տանկերի, ուղղաթիռների, ինքնաթիռների եւ այլ ռազմական տեխնիկայի մատակարարումների համար, ճշտել Է հրատարակությունը: Այն ժամանակ նրան դատապարտել Էին երեք տարվա բանտարկության եւ 300 հազար եվրո տուգանքի:

Մեսիեն բողոքարկել Էր այդ դատավճիռը, սակայն 2018 թվականի հոկտեմբերին նա ավելի մեծ պատիժ Էր ստացել՝ չորս տարվա բանտարկություն, իսկ տուգաքն ավելացվել Էր մինչեւ 1,2 միլիոն եվրո: Նոր դատավճռից հետո Մեսիեն փախել Էր Բելգիայից եւ թաքնվել Պորտուգալիայում, որտեղ Էլ Բելգիայի դատարանի պահանջով ձերբակալվել Է միջազգային կալանագրի հիման վրա: Շուրջ տասը տարի առաջ Մեսիեն նման գործունեության համար արդեն դատապարտվել Էր ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում: Մեսիեին համարում են աշխարհում զենքի խոշորագույն վաճառականներից մեկը: Ինչպես ավելի վաղ հայտնել Է VTM ֆլամանդական հեռուստաալիքը, վերջին 35 տարում չի եղել զինված հակամարտություն, որում նա ներքաշված չլինի, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am