Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Armenpress 11:15, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 16-ին, ժամը 01:40-ին  ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am