1000х90.jpg (78 KB)

Ջիբրալթարում ազատված իրանական նավթատար նավը փոխել Է անվանումը

Armenpress 11:10, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան մեկ ամիս տեւած կալանումից հետո Ջիբրալթարի իշխանությունների կողմից ազատված Grace 1 իրանական նավթատար նավը Միջերկրական ծով կուղեւորվի այլ անվանման ներքո:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի Նավահանգիստների եւ նավագնացության կազմակերպության փոխղեկավար Ջալիլ Էսլամին: «Grace 1 լցանավը դրա սեփականատիրոջ պահանջով Միջերկրական ծով կուղեւորվի Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի ներքո՝ անվանումը փոխելով Adrian Darya»-ի»,- Էսլամիի խոսքը մեջերում Է իրանական հեռուստատեսությունը: Նա հավելել Է, որ Adrian Darya»-ն նավարկությունը կսկսի լցավորումից հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am