2019 թվականի հուլիսն ամենաշոգ ամիսն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ

Armenpress 10:43, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հուլիսին միջին ջերմաստիճանն աշխարհում կազմել Է Ցելսիուսի 16,7 աստիճան, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տվյալները:

Ինչպես նշվում Է, անցած հուլիսը գերազանցել Է 2016 թվականի ջերմաստիճանային ռեկորդը: Վարչության տվյալներով՝ ռեկորդային շոգ Է գրանցվել մոլորակի մեծ մասում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի մի քանի տարածաշրջաններում, Հարավային Ասիայում, Աֆրիկայի հարավում եւ Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների մեծ մասում: Ամերիկացի օդերեւութաբանների հաղորդումը հաստատվում Է «Կոպեռնիկոս» եվրոպական կենտրոնի գիտնականների տվյալներով, որն զբաղվում Է կլիմայի հարցերով: Նրանք նույնպես անցած հուլիս ամիսը համարել են ամենաշոգ ամիսը պատմության մեջ: Բացի այդ, NOAA-ն նշում Է, որ հուլիսին ջերմաստիճանը ռեկորդներ Է սահմանում արդեն հինգ տարի անընդմեջ, իսկ ջերմաստիճանային տասն առավելագույն ցուցանիշներից ինն արձանագրվել են 2005 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանում: Ավելի վաղ «Կոպեռնիկոս»-ի գիտնականները հայտնել Էին, որ այս տարվա հունիսն ամենաշոգ ամիսն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am