1000х90.jpg (78 KB)

Թրամփը պնդում Է, որ իր ճնշման ներքո ՆԱՏՕ-ի երկրները հավելյալ 100 մլրդ դոլար գտան պաշտպանության համար

Armenpress 10:13, 16 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում Է, որ իշխանության գալուց հետո իր ձեռնարկած միջոցների արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող պետությունները լրացուցիչ 100 մլրդ դոլար են հայթայթել պաշտպանության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է օգոստոսի 15-ին Նյու Հեմփշիրի նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ: «Ես հասա այն բանին, որ ՆԱՏՕ-ն 100 մլրդ դոլար ավելի Է վճարում: Նրանք չԷին վճարում, նրանք խախտում Էին իրենց հանձնառությունները»,- ասել Է ԱՄՆ-ի ղեկավարը: «Շատ երկրներ չԷին վճարում այնքան, որքան պարտավոր Էին»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am