Մեսսին բաց կթողնի Լա լիգայի առաջին տուրը

Armenpress 10:01, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին բաց կթողնի Լա լիգայի առաջին տուրի հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեսսին, ով դեռևս վերջնականապես չի վերականգնել վնասվածքից, բաց է թողել թիմի վերջինս մարզումը ևս, որով «Բարսելոնա»-ն նախապատրաստվում էր առաջնության մեկնարկային տուրի` «Ատլետիկ»-ի դեմ խաղին:

Մեսսին բաց է թողել նաև «Բարսելոնա»-ի` ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքը:

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության անդրանիկ տուրը կմեկնարկի հուլիսի 16-ին: Երևանի ժամանակով 23:00-ին Բիլբաոյի «Ատլետիկ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնա»-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am