«Փյունիկ»-ը պարտվել է նաև Անգլիայում և դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Armenpress 08:45, 16 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դուրս մնաց Եվրոպայի լիգայից` պատասխան խաղում ևս պարտվելով անգլիական «Վուլվերհեմփթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում, «Փյունիկ»-ն արտագնա խաղում բաց թողեց 4 գնդակ, ինչպես առաջին խաղում: «Վուլվերհեմփթոն»-ի կազմում աչքի ընկան Պեդրու Նետուն, Մորգան Գիբս-Ուայթը,  Ռուբեն Վինագրեն և Դիոգու Ժոտան:

Երկու խաղերի ընդհանուր 0:8 հաշվով Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում խաղալու հնարավորություն ստացավ «Վուլվերհեմփթոն»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am