Զարեհ Սինանյանը կմեկնի Կիպրոս

Armenpress 19:05, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիա: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:   

Զարեհ Սինանյանը Նիկոսիայում կլինի 2019 թվականի օգոստոսի 26-30-ը ներառյալ՝ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am