Խիզախ շունը փրկել Է նավակի մեջ մնացած շնիկին

Armenpress 17:46, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Գուանդունի նահանգի Ցինյուան քաղաքում անվախ շունը փրկել Է մեկ ուրիշ շան: Տեսանյութը, որը նկարահանել են ականատեսները, հրապարակել Է Newsflare կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոչ մեծ շնիկը մնացել Էր նավակի մեջ, որը գետի հոսընթացով շարժվում Էր ափից մի երկու մետր հեռավորությամբ: Նա վախենում Էր ջրի մեջ ցատկել, անհանգիստ վնգստում Էր ու հաչում: Օգնության Է գալիս ռոտվեյլերը, որը լողալով մոտենում Է նավակին եւ այն քարշակում դեպի ափ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am