Արմեն Ջիգարխանյանի ընկերը պատմել Է արտիստի ինքնազգացողության մասին

Armenpress 17:25, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ Է զգում, նա ոչ մի վիրահատության չի ենթարկվել, հաջորդ շաբաթ նա պլանավորում Է գալ թատրոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

Օգոստոսի 15-ին ավելի վաղ Mash տելեգրամ-ալիքը հայտնել Է, որ Ջիգարխանյանը սրտի վիրահատության Է ենթարկվել, ինչից հետո գտնվում Է ծայրահեղ ծանր վիճակում: «Դե ոչ, օրհասական ոչինչ չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի օրը նրան արդեն դուրս կգրեն: Նրան պրոֆիլակտիկայի համար են պահում: Ոչ մի վիրահատություն չի եղել: Վիճակը նորմալ Է, հաջորդ շաբաթ պլանավորում Է գալ թատրոն»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am