Առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը լուծել է դպրոցների թերբեռնվածության խնդիրը

Armenpress 16:48, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը լուծել է որոշ դպրոցների թերբեռնվածության խնդիրները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կային շատ դպրոցներ, որոնք նախկինում թերբեռնված էին, և այն դպրոցները, որոնք իրենց լիցենզիայից շատ ստանում էին տեղեր և ընդունում էին, հիմա չեն կարողանում դա անել, և թերբեռնված դպրոցները հիմա նորմալ բեռնվածության են»,- ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am