Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ՀՊՏՀ-ում դասախոսական կազմի ձևավորման խնդրին

Armenpress 16:28, 15 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմի ձևավորման հետ կապված խնդիրը դուրս չի գա օրենքի և իրավունքի սահմաններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում:

«Մենք չենք թողնի, որպեսզի խնդիրները դուրս գան օրենքի և իրավունքի դաշտից»,- ասաց Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարը հավելեց, որ այդ խնդիրը չի ազդի սեպտեմբերից վերսկսվող դասապրոցեսի վրա:

ՀՊՏՀ մի շարք դասախոսներ դժգոհություն են հայտնել կապված այն անորոշ իրավիճակի հետ, որ բուհում կայացած մրցույթի արդյունքներով եկող ուսումնական տարվա դասախոսների կազմը վերջնականապես ձևավորված չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am